Հայերեն   English   Русский  

Ծանրորդուհի Մելինե Դալուզյանն աշխարհի առաջնությունում 11-րդն է


  
դիտումներ: 754

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխահի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, 26-ամյա Մելինե Դալուզյանը երկամարտի 227 (102+ 125) կգ արդյունքով 31 մարզուհիների պայքարում հանգրվանեց աղյուսակի 11-րդ հորիզոնականում:

Չեմպիոն դարձավ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ, 20-ամյա Հուի Ուն Ռյոն` 265 (120+145) կգ:
Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված մեր երկրի 6 պատվիրակից մնացել է մրցահարթակ դուրս գա ն գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:
Իսկ լավագույն արդյունքն առայժմ ցույց է տվել Դալուզյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: