Հայերեն   English   Русский  

​Դդմիկով խորտիկ


  
դիտումներ: 1899

Շուկայում աչք են շոյում գարնան գույները: Դդմիկը գարնան հոտով բուրող բանջարեղեններից է: Ճիշտ է, գնային իմաստով դեռևս այնքան էլ մատչելի չէ, սակայն կարելի է 1-2 հատ գնել ու համեղ ուտեստ պատրաստել:

Բաղադրությունը

1 դդմիկ (միջին չափսի)

3 պճեղ սխտոր

մի փոքր կապ մաղադանոս

1/2 ճաշի գդալ ընկույզ

ձեթ ու աղ:

Պատրաստումը

Մատղաշ դդմիկը լվանալ, ոչ բարակ շերտերով կտրատել: Տապակի մեջ ձեթը դաղել ու դդմիկն այնպես դասավորել, որ բոլոր կտորները տեղավորվեն մեկ շերտով, ապա տապակել մինչև ոսկեգունելը: Տապակած դդմիկները դասավորել մեծ ափսեի մեջ: Սխտորը ճզմել, իսկ լվացած կանաչին մանր կտրատել: Ընկույզը գրտնակով նույնպես մանրացնել: Բոլոր բաղադրիչները՝ սխտորը, կանաչին ու ընկույզը խառնել, համեմել աղով ու մի քիչ ձեթ ավելացնել: Ստացված խառնուրդն ու տապակած դդմիկն իրար խառնել:

Արտակարգ բույրն իսկական գարնան շունչ կբերի ձեր սեղանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: