Հայերեն   English   Русский  

ՍԴ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի միջնորդությունները


  
դիտումներ: 2109

Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ դիմող կողմը երկու միջնորդությամբ է հանդես եկել,հաղորդում է Պանորաման:

Դրանցից առաջինը ներկայացրել է փաստաբան Տիգրան Եգորյանը:


«Հաշվի առնելով մեր կողմից դիմումին կից փաստաթղթերով ներկայացրած ընտրախախտումների ծավալի մասին վկայող փաստերը, դրանց համատարած բնույթը, կաշառքի, վարչական ռեսուրսի, լծակների համատարած գործադրումը ու դրա կապակցությամբ վարչական մարմինների արդյունավետ քննությունը, իրավապահ մարմինների, ըստ էության, անգործությունը, և որ այս ամենը համակարգված կապի մեջ կարող է գտնվել միմյանց հետ և էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, խնդրել ենք ձևավորել հանձնախումբ, որը սեղմագույն ժամկետում այսպիսի հանգամանքների մասին վկայող փաստերը կհավաքի, կհետազոտի, կուսումնասիրի, Սահմանադրական դատարան կներկայացնի վերլուծություն-եզրակացություն, որը Սահմանադրական դատարանի համար կլինի այն նյութական հենքը, որի կապակցությամբ ինքը իրավունքի վերաբերյալ որոշում կկայացնի:

Հանձնախմբում կազմում պատկերացնում ենք՝ ում կընդգրկի ՍԴ-ն, բացի այդ խնդրում ենք որպես հանձնախմբի անդամներ ընդգրկել նաև տեղական, միջազգային դիտորդների, ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների
»,- միջնորդության բովանդակությունը ներկայացրեց Տ. Եգորյանը:

Երկրորդ միջնորդությունը ներկայացրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը. ստեղծել հանձնախումբ, որը կուսումնասիրի 1500 տեղամասում տեղակայված տեսախցիկների տեսանկարահումները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով պատասխանող կողմ է հանդես գալիս, ասաց, որ ներկայացված երկու միջնորդություններն էլ չեն տեղավորվում ՍԴ մասին օրենքի կանոնակարգումների համատեքստում, խնդրեց մերժել այն:

ՍԴ-ն երկու միջնորդություններն էլ մերժեց:

Որոշման մեջ նշված է, որ ՍԴ-ն չի կարող ստանձնել քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացին մասնակցող ավելի քան 34 հազար իրավասուբյեկտների, ինչպես նաև իրավապահ, դատական մարմինների գործառույթների իրականացումը, և ընտրական տեղամասերի 40 հազար ժամից ավելի տեսանկարահանումների հետին թվով դիտարկումն ու գնահատումը: ՍԴ-ն գտնում է, որ գործի դատավարության փուլում հնարավոր է եղել ուսումնասիրել ներկայացված նյութն ամբողջ ծավալով, նոր ապացույցների ձեռք բերման անհրաժեշտություն չի առաջացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: