Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական զինուժը կրակել է Բաղանիսի եւ Կոթիի վրա. Բաղանիսի մի քանի տուն վնասվել է. Արծրուն Հովհաննիսյան


  
դիտումներ: 724

Ադրբեջանական զինուժն ապրիլի 28-ին կրակել է Տավուշի մարզի Բաղանիս եւ Կոթի գյուղերի վրա: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 29-ին,

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը հարկադրված լռել է:

«Երեկ երեկոյան, հիմնականում ուշ ժամերին, մինչեւ կեսգիշեր, կրակել են հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից, ոչ մեծ քանակությամբ: Կոնկրետ հետեւանքներ չեն եղել»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցներից վնասվել է Բաղանիսի մի քանի տուն, սակայն, կեսգիշերից հետո, ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: