Հայերեն   English   Русский  

Սիրիայի հակամարտության հանգուցալուծումը մեծ ժամանակ կպահանջի. արաբագետ


  
դիտումներ: 890

«Սիրայում իրավիճակ շարունակում է բարդ մնալ: 10 տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է այնպես սրվել, որ օր չանցնի առանց կրակի: Այն բազմաթիվ թնջուկների փաթեթ է, և հնարավոր չէ հարցը լուծել առանց վերացնելու բոլոր թնջուկները»:

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ,անդրադառնալով Սիրիական ճգնաժամի զարգացումներին, ասաց արաբագետ Գոռ Գևորգյանը:

«Դա քրդերն են, որոնք աշխատում են Իրանի, Իրանն է, որ աշխատում է Իսրայելի դեմ, դա Հըզբալահն է, որն աշխատում է Իսրայելի դեմ: Դա ԱՄՆ-ն է, որ փորձում է սեփական տեսադաշտը ստեղծել, և Ռուսաստանը, որ փորձում է վերականգնել իր երբեմնի դիրքերը: Այսպիսի բարդ իրավիճակում, երբ ներքաշված են տարածաշրջանի խոշոր ուժերը, սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը մեծ ժամանակ կպահանջի»,- նշեց արաբագետը:

Գործիքակազմը, որ պետք է հանգուցալուծի ռազմական գործողությունները և քաղաքական ճգնաժամը, գտնվում է ոչ այնքան Ասադի կառավարության ձեռքում, այլ այն միջնորդավորված ուժերի ձեռքում, որոնք անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին:

Հիմնախնդրի կարևորագույն գործոններից մեկը մնում է քրդական հարցը: Թուրքիայի համար այժմ գերնպատակ է դարձել ճնշել նրանց ակտիվացումը Սիրիայում և Իրաքում

Թե ռուսական, թե ամերիկյան կողմերը խրախուսումը են քրդերի ակտիվությունը. «ԱՄՆ-ի համար կարևոր է, որ Ռաքքայի գրոհին ապագայում մասնակցեն նան քրդերը: Իրականում Թուրքիայի համար վտանգավոր է քրդերի գործոնը, ոչ թե Բաշար Ասադը: Էրդողանի իշխանություն փորձելու է ամեն կերպ ճնշել քրդերին:

Այս իրավիճակում Թուրքիան քաղաքականություն երկու գիծ է փորձում տանել. Մի կողմից փնովում է ԱՄՆ-ին և ՌԴ-ի կոմղն անցնում, մյուս կողմից հայտարարում, որ դաշնակից է ԱՄՆ-ին. «Թուրքայում մի տարածված ասացվածք կա՝ եթե չես կարողանում ձեռքը կտրել, պետք է այն համբուրես: Հենց այս գաղափարով են առաջնորդվում Թուրքիայի իշխանությունները: Ռուսաստանն այն կարևորագույն դաշնակիցն է, որի միջոցով կարող է հակակշիռ ստեղծել ԱՄՆ-ի դեմ և հակառակը»:

Ինչ վերաբերում է Հայկական համայնքին, ապա նրանց համար ևս շատ բանի չի փոխվում և իրավիճակը շարունակում է մնալ նույնը. ներկայումս Հալեպը, որտեղ առկա են ռուսական ուժեր, համեմատաբար ավելի անվտանգ է, քան մայրաքաղաք Դամասկոսը: Հիմնականում Սիրիայում են մնացել այն հայերը, որոնք միջոցներ չունեն այլ երկիր տեղափոխվելու, ինչպես նաև նրանք, ովքեր փորձում են պաշտպանել մշակութային արժեքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: