Հայերեն   English   Русский  

ՀՀ Արդարադատության նախարարությունը համաձայնել է քննարկել Պերմյակովին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու հնարավորությունը


  
դիտումներ: 1271

ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի` պատիժը կրելու վայրի հարցը:

«Վալերի Պերմյակովը դատապարտվել է և՛ հայկական, և՛ ռուսական դատարանների կողմից: Այժմ քննարկվում է պատիժը կրելու վայրի հարցը»,-այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել են ՀՀ Արդարադատության նախարարությունից:

Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ «տեսականորեն Պերմյակովը կարող է պատիժը կրել Ռուսաստանում»:

«Կոնկրետ փաստեր դեռ չկան, բայց կարող է հաշվի առնվել այն փաստը, որ հայկական դատարանում վարույթի քննության ժամանակ նա դատապարտվել է նաև ռուսական դատարանի կողմից»,-ասել է փաստաբանը:

Նրա խոսքով ՝տուժող կողմի վճռաբեկ բողոքը մերժվել է, դատավճիռը ուժի մեջ է մտել, և այժ մնում է վերջնականապես լուծել պատիժը կրելու վայրի հարցը:

Մինչդեռ, ինչպես փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները, Արդարադատության նախարարությունից հերքել են այն լուրերը, թե Պերմյակովին կփոխանակեն ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ:

Հրաչյա Հարությունյան

Հիշեցնենք, որ օրերս «Փաստ» թերթը գրել էր, որ իր հավաստի աղբյուրների վկայությամբ, Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` Հայաստանի ՔԿՀ–ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: