Հայերեն   English   Русский  

Alitalia ավիաընկերությունը սնանկացման գործընթաց է սկսել


  
դիտումներ: 819

INTERFAX լրատվական գործակալության փոխանցմամբ` իտալական խոշոր Alitalia ավիաընկերության ղեկավարությունը միաձայն որոշում է կայացրել սկսել սնանկացման գործընթացն այն բանից հետո, երբ աշխատակիցները հրաժարվել են հավանության արժանացնել պարտքերի վերակառուցման ծրագիրը: Գրում է Interfax.ru-ն:

Ինչպես նշվել է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ, պլանի ձախողումը անհնար դարձրեց ընկերության բաժնետերերի ներդրումները, ընդ որում` այլընտրանքային տարբերականեր որոնելու համար ժամանակը չափազանց քիչ է:

Սա ընկերության սնանկացման և այն նոր գնորդների վաճառելու գործընթացի առաջին քայլն է: Եթե ավիաընկերությունն ամբողջովին գնելու ցանկություն հայտնող չգտնվի, ապա դրա ակտիվները մասերով կվաճառվեն:

Ղեկավարության առաջարկած նոր պլանը մասնավորապես 1,7 հազար աշխատակիցների կրճատում և 8%-ով աշխատավարձերի կրճատում էր ենթադրում:

Բանակցությունների ընթացքում ընկերության տնօրինությունը որոշակի զիջումների էր գնացել, սակայն ընդհանուր քվեարկության ընթացքում աշխատակիցներն այդ պլանի դեմ էին քվեարկել:

Իսկ Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ ավիափոխադրող ընկերության ազգայնացում ցանկացած պարագայում չի կայանա:

Ավիաընկերության տարածած հաղորդագրության համաձայն` սնանկացման գործընթացը չի անդրադարձել ընկերության չվերթների վրա, և բոլոր թռիչքներն իրականացվում են չվացուցակի համաձայն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: