Հայերեն   English   Русский  

Ուշիի ոլորաններում ալյուրով բարձված բեռնատարը շրջվել է. վարորդը տեղում մահացել է


  
դիտումներ: 469

Արագածոտնի մարզում, այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել.

Volvo բեռնատար մակնիշի 142 ԼP 61 համարանիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ևւ մասամբ կողաշրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը՝ 51-ամյա Սեյրան Պապյանը, տեղում մահացել է։

Ավտոմեքենան բարձված է եղել ալյուրով,և այն ամբողջովին թափվել է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: