Հայերեն   English   Русский  

Մարտական ոչ-ոքի` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցների խաղում


  
դիտումներ: 702

Ընկարական հանդիպումում ուժերը չափեցին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մրցակիցները` Ֆրանսիայի և Ալբանիայի թիմերը: Ֆրանսիան Եվրոպայի առաջնության կազմակերպիչն է և այդ երկրի հավաքականը միայն ընկերական հանդիպումներ է անցկացնում I խմբի թիմերի հետ:

Խաղը կայացավ Ռենում: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 1:1 հաշիվը:

Ի դեպ, հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի 2015-ի մարտի 29-ին, արտագնա խաղում մրցելով Ալբանիայի թիմի հետ:


Ֆրանսիա – Ալբանիա՝ 1։1

Գոլերը՝ Գրիզման 73 – Մավրաժ 40





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: