Հայերեն   English   Русский  

Ողբերգական դեպք Սյունիքում. Մեքենան ընկել է գետը. քույր ու եղբայր մահացել են. կա 1 վիրավոր


  
դիտումներ: 1198

Սյունիքի մարզում, այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Toyota մակնիշի 022 ԼԼ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել Որոտան գետը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով մի տղամարդ եւ մի կին տեղում մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Աղբյուրի փոխանցմամբ, մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա։

Նրանք ավտոմեքենա են սպասելիս եղել, երբ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ 46-ամյա Արթուր Մ.) նրանց տեղափոխելու համար կանգնել է, նրանք նստել են «Ջիպը» եւ մոտ 180 մետր առաջ ընթանալով՝ անհայտ պայմաններում ավտոմեքենան հայտնվել է Որոտան գետում։

Մահացածներից մեկին գետից դուրս են բերել փրկարարները։ Այս պահին էլ փորձում են վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս բերել գետից, որպեսզի մյուս մահացածին էլ դուրս բերեն ավտոմեքենայից։

Մահացածները Որոտան գյուղի գնակիչներ 21-ամյա Դավիթ Մկրտչյանը եւ 19-ամյա Աստղիկ Մկրտչյանն են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: