Հայերեն   English   Русский  

​Օգտակար կոնֆետներ


  
դիտումներ: 2280

Այս բաղադրատոմսով պատրաստված կոնֆետները նաև շատ օգտակար են, քանի որ դրանց բաղադրիչները, օրինակ՝ ծիրանաչիրը հարուստ է կալիումով, երկաթով, կալցիումով, մագնեզիումով ու ֆոսֆորով, այսինքն՝ բազմաթիվ հանքանյութեր է պարունակում:

Արմավը պարունակում է А, С, В վիտամիններ, նիացին, պանթոթենաթթու, բացի այդ, հարուստ է հանքանյութերով: Չամիչը պարունակում է մեծ քանակությամբ կալիում նաև՝ նատրիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում ու երկաթ, ինչպես նաև նյարդային համակարգի աշխատանքն ու քունը կարգավորող В1, В2, В5 վիտամիններ: Նուշը Е և В վիտամիններ է պարունակում, քնջութում մեծ քանակությամբ օրգանական ծագման յուղեր կան, հագեցած ու գերհագեցած ճարպաթթուներ, տրիգլիցերիդներ ու գլիցերինային եթեր, պարունակում է սեզամին՝ հզոր հակաօքսիդանտ, որը կանխարգելիչ ազդեցություն ունի մի շարք հիվանդությունների դեպքում, այդ թվում նաև քաղցկեղների, նաև նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Բաղադրությունը

200 գ ծիրանաչիր

200 գ չամիչ

200 գ արմավ

200 գ բոված նուշ

կես կիտրոնի հյութ

1 ճ. գդալ մեղր

մի պտղունց աղ ու քնջութ:

Պատրաստումը

Ծիրանաչիրը, չամիչն ու արմավը անցկացնել մսաղացով, բոված նուշը մանրացնել կամ բլենդերով հարել, ավելացնել կիտրոնահյութը, մեղրը, աղը: Ամբողջը խառնել, գնդեր ձևավորել, թաթախել քնջութի մեջ ու նորից գնդել: Ի դեպ, կարելի է նաև թզաչիր ավելացնել կամ այլ ընկույզներ, եթե սիրում եք դարչին, ապա ավելացրեք կես թեյի գդալ:

Անուշ արեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: