Հայերեն   English   Русский  

​Դաստակի բուշտը


  
դիտումներ: 1619

Մեր կողքին, շրջապատում հաճախ հանդիպում ենք մարդկանց, որոնց դաստակին գնդաձև գոյացություն է նկատվում: Դրանք կարող են տարբեր պատճառներով առաջանալ, երբեմն՝ լուրջ: Կարող են վարակների, բորբոքումների ու նաև ուռուցքների հետևանքով առաջանալ: Ոչ բոլոր դեպքերն են լուրջ պատճառ ենթադրում, սակայն պետք է սովորել ուշադրություն դարձնել տարբեր նշաններին ու ժամանակին դիմել մասնագետին:

Արթրիտը, բուրսիտը, տենդինիտը, կապանների ձգումը, ոսկրերի կոտրվածքները կարող են դաստակի վրա փքված գոյացությամբ արտահայտվել:

Անլուրջ թվացող այդ գոյացությունն իրականում կարող է նաև բարորակ կամ անգամ չարորակ գերաճ լինել, ուստի բժշկի դիմելն ամենաճիշտ ուղին է, հատկապես եթե ապաքինման դրական տեղաշարժ չի նկատվում:

Թենոսինովիտը ջլերը շրջապատող շարակցական հյուսվածքի թաղանթի բորբոքումն է, որն առհասարակ միկրովնասվածքի կամ սթրեսի հետևանքով է առաջանում: Ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ աշխատողներն ավելի ենթակա են նման ռիսկի:

Դե Քերվենի համախտանիշը կամ հիվանդությունը նույնպես կարող է դաստակի վրա փքվածության պատճառ դառնալ: Դա կարող է ջլերը կոշտացնել, ինչի հետևանքով ցանկացած շարժումը չափազանց ցավոտ է դառնում: Շատ մասնագետներ համոզված են, որ դրա պատճառը մեծ մատի վրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է՝ մասնագիտությամբ պայմանավորված կրկնվող շարժումները: Դա հանդիպում է վարսավիրների, գրկի երեխա ունեցող մայրերի մոտ:

Նման երևույթ կարող է առաջանալ նաև կնոջ օրգանիզմում հորմոնալ վերակառուցման՝ ծննդաբերությունից հետո կամ կլիմաքսի շրջանում: Դրանով է բացատրվում այն փաստը, որ այս երևույթը կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:

Հանգուցային թենոսինովիտ

Դա սովորաբար առաջանում է միջնամատի ու ցուցամատի վրա, ինչպես նաև՝ ուսերին, ողնաշարին, ազդրերին ու դաստակներին: Հիմնականում անցավ է անհետանում:

Գանգլիոնները գոյացություններ են, որոնք լորձանման զանգվածով լցված բշտերի տպավորություն են թողնում: Դա կարող է վնասվածքի հետևանք լինել, ընդ որում, դաստակին առաջացած գնդերի 50-70%-ը գանգլիոմաներ են, որոնք մինչև 2,5 սմ-ի են հասնում: Դրանք բարորակ ուռուցքներ են, հանդիպում են նաև ափերին:

Լիպոման կարող է պատճառ դառնալ, որ չկարողանաք շարժել մատները: Հիմնականում ցավոտ են ու գերզգայուն: Բուժումը կապված է դրա առաջացման պատճառի ու ծանրության հետ: Եթե վնասվածքն անհանգստացնում է, ապա կարելի է ցավազրկողներ կիրառել: Բայց եթե լուրջ խնդրով է պայմանավորված, ուրեմն հնարավոր է՝ վիրահատություն պահանջվի:

Այսպիսով, որո՞նք են այդ գոյացությունների առաջացման հիմնական պատճառները. թենոսինովիտը, ջիլը շրջապատող շարակցական հյուսվածքի թաղանթի բորբոքումը, Դը Քերվենի համախտանիշը:

Դիմեք մասնագետի՝ պատճառը պարզելու ու բուժում ստանալու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: