Հայերեն   English   Русский  

Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում


  
դիտումներ: 521

Մայիսի 4-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան ռազմական դատարանը օրինական է ճանաչել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտելու հայկական դատարանի որոշումը:

«Ռուսաստանի տարածքում կատարման է ենթակա Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. օգոստոսի 23-ի դատավճիռը, որը ենթադրում է ցմահ ազատազրկում՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում»,-այս մասին հայտարարել է դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ալյոնա Կատիլակոն:

Նա նաև նշել է, որ դատապարտյալ Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում՝ չկոնկրետացնելով, թե երկրի որ շրջանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի` պատիժը կրելու վայրի հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: