Հայերեն   English   Русский  

​Զբոսանավի 170 ուղևորները հիվանդացել են նորավարակով


  
դիտումներ: 1046

Ամերիկյան զբոսաշրջային Crown Princess նավի ուղևորները Խաղաղ օվկիանոսում հիվանդացել են ստամոքսի գրիպով:

ԱՄՆ-ի Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի տվյալներով, նավում 3009 ուղևոր է ու անձնակազմի 1160անդամ:

Ներկայում Crown Princess նավը, որը 28-օրյա ուղևորության է դուրս եկել, գտնվում է Լոս Անջելեսից ոչ հեռու: Այսօր այն կժամանի Սան-Պեդրո նավահանգիստ, որից հետո Crown Princess-ի աշխատակիցները կբարձրանան նավ` տեղում գնահատելու իրավիճակը:

Carnival plc ընկերությունը, որին էլ պատկանում է նավը, սանիտարական մաքրություն կիրականացնի:

Նորավարակը, որ հայտնի է նաև որպես ստամոքսի գրիպ, գաստրոինտեստինալ վարակի տարատեսակ է: Հիվանդության բռնկումներ հաճախ լինում են ուղևորատար նավերում ու հեշտությամբ փոխանցվում մարդուց մարդուն:

Նման բռնկում է եղել նաև 2013-ի մարտին.Կարիբյան ծովում վարակվեց ավելի քան 100 ուղևոր ամերիկյան Royal Caribbean International ընկերությանը պատկանող նավում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: