Հայերեն   English   Русский  

​Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հարբած է Ժնևի գագաթնաժողովին ներկայացել. Տեսանյութ


  
դիտումներ: 562

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Ժնևում կայացած գագաթնաժողովին հարբած վիճակում է ներկայացել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է The Sun պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին, Յունկերը հարբած լինելու պատճառով անդադար մարդկանց կամ կահույքին է հարվածել:

«Ակնհայտ էր, որ Յունկերը շատ հարբած էր», - հայտնել է պարբերականի աղբյուրը:

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ` նրա վարքագիծը տարօրինակ և անհարմար էր շրջապատի մարդկանց համար:

Սա առաջին դեպքը չէր, երբ Յունկերին ալկոհոլի չարաշահման մեջ են մեղադրում:

Տարիներ առաջ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր որ Յունկերը հարբած լինելու պատճառով բավական բարձր տրամադրություն ուներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: