Հայերեն   English   Русский  

ԱԻՆ-ը համալրում է Փրկարար ծառայության սահմանամերձ համայնքների հենակետերի անձնակազմերը


  
դիտումներ: 901

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, Երևան փրկարարական վարչության Կենտրոնի, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Նշանակումների զգալի մասը կատարվել է ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի մարզային սահմանամերձ հենակետերում:

Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային ՃԿԿ պետ-վարչության պետի տեղակալ Արմեն Գյուրջինյանին և ՃԿԱԿ «911» ծառայության ավագ հրահանգիչ Անուշ Պետրոսյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ ՓԾ փրկարար ուժերի վարչության մարտական պատրաստության բաժնի հրահանգիչ Սամվել Այվազյանին ու ԵՓՎ օպերատիվ պլանավորման և բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ Արմեն Եղոյանին` փ/ծ մայորի կոչում:

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` ՀՀ ԱԻ նախարարը «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգատրել է ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Սուքիասյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: