Եվրոպայի առաջնություն. Հունահռոմեական ըմբիշները բավարարվեցին մեկ բրոնզով
դիտումներ: 687
71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը եւ 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը առաջին գոտեմարտում պարտվեցին, համապատասխանաբար, Մուրադ Դագին (Թուրքիա) եւ Դմիտրո Պիշկովին (Ուկրաինա) եւ հետագայում դուրս մնացին պայքարից:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), երկու շրջան հաղթահարելուց հետո, քառորդ եզրափակչում նույնպես տանուլ տվեցին, որից հետո սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու իրավունք չստացան:
Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ բրոնզե մեդալ: