Հայերեն   English   Русский  

Օլանդը հանձնարարել էր բոլոր նախարարներին և պետական բարձր պաշտոնյաներին՝ գործի դնել իրենց վարչական ռեսուրսները և հնարավորությունները.Նաիրի Հոխիկյան


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 263

Ֆրանսիայում հաղթեց Էմանուել Մակրոնը, որի հաղթանակի համար, առաջին փուլից հետո՝ գործող նախագահ Օլանդը հանձնարարել էր բոլոր նախարարներին և պետական բարձր պաշտոնյաներին՝ գործի դնել իրենց վարչական ռեսուրսները և հնարավորությունները:

Ավելի վաղ՝ 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրության ժամանակ դժգոհեցին, թե Թրամպի կողմնակիցները կիրառել են հատուկ տեխնոլոգիաներ՝ մարդկանց մոլորեցնելու և կեղծիքներ անելու համար:

2017թ. ապրիլի 16-ին Թուրքիայում հանրավքեի ժամանակ գործի դրվեցին ընտրակեղծարարության համատարած միջոցներ, նույնիսկ բաց քվեարկություն և լցոնումներ:

2017-ի ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական քվեարկության ժամանակ բոլորը գոհ ու երջանիկ քվեարկեցին, նույնիսկ առաջին անգամ չեղան հետընտրական լարվածություն ու ցույցեր:

Փաստորեն Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ... Միգուցե մենք ծառից իջնում ենք, Արևմո՞ւտքն է նորից ծառ բարձրանում...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: