Հայերեն   English   Русский  

Չեխիայի Կլեմենտինումը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ գրադարան (լուսանկարներ)


  
դիտումներ: 2276

Չեխիայի մայրաքաղաք Պրահան Եվրոպայի ամենագեղեցիկ մշակութային կենտրոններից է: Բոհեմիայում է գտնվում նաև Կենտրոնական Եվրոպայի ամենահին համալսարանը՝ կառուցված 1348թվականին:

Այսքան հին մշակույթ և կրթություն ունեցող Պրահան, բնական է, որ հարուստ է գրադարաններով, որոնցից ամենագեղեցիկը ճիզվիտական կոլեգիումի՝ բարոկո ոճի Կլեմենտինում գրադարանն է:

Կլեմենտինում պատմական շենքերի համալիրը, որը զբաղեցնում է Չեխիայի ազգային գրադարանը, համարվում է ոչ միայն Պրահայի, այլև ամբողջ աշխարհի ամենագեղեցիկ գրադարանը: Համալիրը հիմնադրվել է 1556 թվականին, երբ ճիզվիտները ժամանեցին Բոհեմիա:

Displaying 42-3-640x454.jpg

Картинки по запросу Clementinum outside

Картинки по запросу Clementinum outsideԿլեմենտինում անունն առաջացել է Միջնադարում նույն տեղում կառուցված սբ. Կլիմենտի ժամատան անունից: 1622 թվականին վանքը վերածվեց համալսարանի, որը հետագայում դարձավ աշխարհի 3-րդ ամենախոշոր ճիզվիտական համալսարանը: 1963 թվականին՝ 31 տարի անց, ճիզվիտները սկսեցին համալիրի վերակառուցման և ընդլայնման աշխատանքներ, որոնք տևեցին ավելի քան 170 տարի: Կլեմենտինումն ընդլայնվեց մոտ 4 հեկտարով՝ դառնալով Եվրոպայի ամենամեծ շինություններից մեկը:

Displaying Klementinum-Prague-2008-640x480.jpgԱյսօր Կլեմենտինումը Պրահայի երկրորդ ամենամեծ շինությունն է. այն Պրահայի պատմա-ճարտարապետական կոմպլեքսների մեջ չափերով զիջում է միայն Պրահայի ամրոցին:

Այսօր գրադարանի հարկի տակ ավելի քան 20 հազար գիրք կա, որոնց մեծ մասը՝ արտասահմանյան աստվածաբանական գրականություն: Այդ հազվագյուտ գրքերի որոշ մասը «Գուգլը» սկանավորել է և շուտով կտեղադրի Google Books բաժնում:Displaying 39-3-480x640.jpg





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: