Հայերեն   English   Русский  

Մենք ծնողներին ամեն անգամ զգուշացրել ենք, որ ծայրահեղ անհաս երեխաներ են լինելու.Անդրանիկ Պողոսյան


  
դիտումներ: 949

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանի համար տարօրինակ է, որ հնգյակի ծնողները ցանկանում են արտասահմանցի մասնագետներ հրավիրվեն երեխաների համար:

«Ես էսքան ժամանակ չեմ տեսել, որ երեխա ծնվի մենք արտերկրից մասնագետ հրավիրենք: Պատմության մեջ նման բան չի եղել», -այսօր լրագրողներին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:


Նշենք, որ անցած շաբաթ հնգյակ ծննդաբերած 23-ամյա Լուսինե Պողոսյանի հղիության ընթացքը վարել են «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները: Կինը 28 շաբաթականում ծննդալուծվել էր, և երեխաները, ըստ մասնագետների, ծնվել էին անհաս: Նրանցից երկուսը մահացել է, իսկ մյուս երեքը, Առողջապահության նախարարության փոխանցմամբ, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

«Մենք ծնողներին ամեն անգամ զգուշացրել ենք, որ հնգյակը էքստրեմալ, ծայրահեղ անհաս երեխաներ են լինելու, և նրանց ապրելու հավանականությունը շատ փոքր տոկս է կազմելու: Հայաստանում այս հնգյակը առաջինն էր, բայց մենք հասցրել ենք մաքսիմալ՝ 28 շաբաթական հասունության աստիճան, որից հետո երեխաները ցանկացել են դուրս գալ, չէինք կարող պահել ու նորմալ ձևով կատարվել է ծննդալուծում», - ասաց Անդրանիկ Պողոսովիչը:

Մասնագետի խոսքով՝ ծնողները տեղեկացված են եղել, որ հնգյակ բոլոր երեխաները համարվում են «ծայրահեղ անհաս»: «Հնգյակի դեպքում կարող է լինել սելեկտիվ աճի դանդաղում, այսինքն՝ նրանք բոլորը կարող են անհաս լինել», - ասաց Պողոսովիչը:

Մեր տեղեկություններով՝ հնգյակ երեխաների ծնողները աղանդավորական կազմակերպության անդամներ են և, թերևս, այդ պատճառով էլ չեն համաձայնել կիրառել բժիշկների առաջարկած ռեդուկցիայի մեթոդը՝ ազատվել 3 երեխաներից, որպեսզի մյուսները ապրեն:

Ավելի վաղ Aysor.amներկայացրել էր նույն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանի մասնագիտական տեսակետը հնգյակի ծնունդի կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: