Հայերեն   English   Русский  

​Հիլարի և Բիլլ Քլինթոնները մեկնաբանել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքները


  
դիտումներ: 363

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Էմանուել Մակրոնի հաղթանակը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում վկայում է այն մասին, որ պարտություն կրեցին նրանք, ովքեր միջամտում են ժողովրդավարական գործընթացներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Հաղթանակ՝ Մակրոնի, Ֆրանսիայի, ԵՄ-ի և ամբողջ աշխարհի համար; Պարտություն՝ նրանց համար, որոնք միջամտում են ժողովրդավարությանը», - համապատասախան գրառում Հիլարի Քլինթոնը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնի հաղթանակը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ և Հիլարի Քլինթոնի ամուսին Բիլլ Քլինթոնը:

«Շնորհավորում եմ նորընտիրն նախագահ Էմանուել Մակրոնին և ֆրանսիացի ժողովրդին», - գրել է Բիլլ Քլինթոնը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրոդ փուլը նախօրեին է անցկացվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: