Հայերեն   English   Русский  

Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 970 կրակոց


  
դիտումներ: 4848

Մայիսի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 970 կրակոց:

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: