Հայերեն   English   Русский  

​Սարկոզին խոստացել է վերացնել միասեռականների ամուսնությունները թույլատրող օրենքները


  
դիտումներ: 606

Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի միասեռական ամուսնությունները թույլատրող օրենքների չեղյալ համարելը դրել է նախագահական ընտրությունների իր քարոզարշավի հիմքում:

59-ամյա քաղաքական գործիչը հաստատել է, որ կվերացնի միասեռական ամուսնությունները թույլատրող սոցիալիստների ընդունած օրենսդրությունը:

Ամեն դեպքում Սարկոզիի երրորդ կինը՝ նախկին մոդել և փոփ երգչուհի Կառլա Բրունին, մեծապես կողմ է միասեռականների ամուսնություններին:

Սարկոզին նշել է, որ միասեռականներին երեխա որդեգրել թույլատրող, 2013թ-ի օրենքը պետք է ամբողջովին վերանայվի:

Ֆրանսիայի բնակչության մեծ մասը կաթոլիկ է և մեծ դիմադրություն է ցույց տվել նախագահ Ֆրանսուա Օլանդի լիբերալ հասարակական քաղաքականությանը:

Ինչևէ շաբաթ օրը հրապարակված հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 68 տոկոսը կողմ է միասեռականների ամուսնություններին:

Չնայած կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններին՝ Սարկոզին համոզված է, որ երեք տարի անց կրկին երկրի նախագահ կդառնա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: