Հայերեն   English   Русский  

Հնգյակի մոտ առաջացող խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ


  
դիտումներ: 262

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունք, ծանոթացել առողջական խնդիրներ ունեցող նորածինների վիճակին, տոնական օրերին նրանց բուժման և հսկողության կազմակերպմանը։

Հերթապահ նեոնատոլոգը ներկայացրել է, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից իրենց բաժանմունքում գտնվող աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Փոքրիկը ծնվելուց հինգ ժամ անց սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի, նրան միացված է CPAP համակարգ։

Կայուն ծանր է գնահատվում նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակի վիճակը։ Ցավոք, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի մեկնաբանությամբ այս նորածինների մոտ առկա խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ և հետևանք են նրանց օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացման։

Լևոն Ալթունյանը բուժաշխատողներին հաղորդել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել առաջացած խնդիրների դեպքում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: