Հայերեն   English   Русский  

այաստանը մասնակցեց Թեհրանի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսին


  
դիտումներ: 81

Մայիսի 2-ին մեկնարկեց Թեհրանի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսը, որին իր մասնակցությունը բերեց նաև Հայաստանը՝ ներկայացնելով տարբեր լեզուներով տպագրված գրքեր:

Մայիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց հայկական տաղավար և հանդիպում ունեցավ տաղավարի պատասխանատու Կարո Վարդանյանի հետ:

Դեսպան Թումանյանը նաև հանդիպեց «Շահր-ե Աֆթաբ» ցուցահանդեսների կենտրոնի ղեկավար Մ. Սեիդիի հետ և վերջինիս հետ քննարկեց դեսպանության ու ցուցահանդեսների կենտրոնի միջև հետագա գործակցությանն առնչվող հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: