Հայերեն   English   Русский  

​Թիֆանի Թրամփը Նյու Յորքում բարեգործական գալա երեկոյի է մասնակցել. Լուսանկարներ


  
դիտումներ: 608

Յուրաքանչյուր տարի քաղցկեղ, շաքարախտ և այլ վտանգավոր հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցող City of Hope բարեգործական կենտրոնի կազմակերպած գալա երեկոյի բոլոր մասնակիցները փորձում են ինչ-որ կերպ աջակցել երեկոյի կազմակերպչական աշխատանքներին: Գրում է Tatler.ru-ն:

Plaza հյուրանոցի գլխավոր խոհարարը պատրաստել էր ընթրիքը: Ֆրանսիական Lancome ընկերությունը հոգացել էր ծաղկային դեկորի մասին: իսկ Just Drew ապրանքանիշի դիզայներները նորաձևության ցուցադրություն էին կազմակերպել, որի շրջանակներում բազմաթիվ համաշխարհային աստղերի դուստրեր էին պոդիում բարձրացել:

Բացի այդ, գալա երեկոյին ներկա էր գտնվել նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը` Թիֆանին, որը երեկոյի շրջանակներում ամենացանկալի հյուրերից մեկն էր դարձել:

Սակայն Թիֆանիին մերժել էր ելույթով հանդես գալու կազմակերպիչների առաջարկը: Թիֆանիի փոխարեն երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկել էր նրա մայրը` Մառլա Մեյփլզը, որը բեմի վրա պատմել էր իր մոր հիվանդության տխուր պատմությունը, որը ևս քաղցկեղ է ունեցել:

Թիֆանի Թրամփ 1

Թիֆանի Թրամփ 1

Թիֆանի Թրամփ 1

Թիֆանի Թրամփ 1





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: