Հայերեն   English   Русский  

Ստեփանակերտ-Կիչան-Դրմբոն ճանապարհահատվածում բարեկարգման աշխատանքներ են ընթանում


  
դիտումներ: 737

Ստեփանակերտ-Կիչան-Դրմբոն 25 կմ ճանապարհահատվածում իրականացվում է բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է շինարարական աշխատանքներ իրականացնող «Քարավան» ՍՊ ընկերության ղեկավար Հակոբ Հակոբյանը և նշել, որ իրականացվում է բետոնացման և միաշերտ ասֆալտապատման աշխատանքներ:

«Ճանապարհահատվածը երթևեկության համար դժվարություններ էր ստեղծում, քանի որ ասֆալտը քանդվել էր` առաջացնելով ճեղքեր ու փոսեր: Այս ճանապարհահատվածում վերջին անգամ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել 2004 թվականին: Նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մինչև այս տարվա վերջ»,-ասել է Հ. Հակոբյանը և նշել, որ բարեկարգման աշխատանքներն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: