Հայերեն   English   Русский  

​Բրիջիթ Մակրոն` Ֆրանսիայի նոր առաջին տիկինը. Լուսանկարներ


  
դիտումներ: 2025

Ընտանիքը`

Բրիջիթ Մարի-Կլոդ Մակրոնը (օրիորդական ազգանունը` Տրոնիե) հարուստ ծնողների դուստր է: Նա ծնվել է 1953թ. Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ամյեն փոքրիկ քաղաքում: Բրիջիթը Սիմոնա Պույոլի և հայտնի հրուշակագործ Ժան Տրոնիեի ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերն էր: Դեռևս 1872թ. Ժան Տրոնիեի նախնիների հիմնած գործարանը ամբողջ Ֆրանսիայի տարածքում հայտնի է իր համեղ թխվածքաբլիթներով ու շոկոլադներով և տարեկան 4 միլիոն եվրոյի եկամուտ ունի: Գրում է Tatler.ru-ն:

Առաջին ամուսնությունն ու երեխաները`

1974թ. հունիսի 22-ին 21-ամյա Բրիջիթն ամուսնացել է բանկիր Անդրե Լուի Օզյերի հետ, որին մեկ որդի (Սեբաստիան) և երկու դուստր (Լորանս և Թիֆեն) է պարգևել, որոնք Ֆրանսիայի ներկայիս առաջին տիկնոջը յոթ թոռնիկ են պարգևել: 2006թ. Բրիջիթը ամուսնալուծվեց առաջին ամուսնուց, որպեսզի անմիջապես ամուսնանա Էմանուել Մակրոնի հետ:

Երկրորդ ամուսնություն`

2007թ. հոկտեմբերի 20-ին Բրիջիթը դարձավ Էմանուել Մակրոնի կինը: Զույգի ամուսնությունը գրանցվել է Լե Տուկե ծովափնյա հանգստավայրում, որտեղ Բրիջիթը շքեղ ամառանոց է ժառանգություն ստացել: Հարսանեկան արարողությանը ներկա էին նաև Բրիջիթի երկու դուստրները , որոնց երիտասարդ փեսացու Մակրոնը հուզիչ շնորհակալություն հայտնեց իրենց մոր կողքին գտնվելո ւ համար: Մակրոնը հայտարարել էր, որ գնահատում է նրանց աջակցությունը և կարդարացնի վստահությունը, քանի որ ինքը կնոջ հետ թեև «անսովոր» է, սակայն «իրական զույգ» է: Իսկ համատեղ երեխաներ երկկողմանի պայմանավորվածությամբ Բրիջիթն ու Մակրոնը չունեն: Սակայն քնքուշ «daddy» Էմանուել Մակրոնը շատ հաճախ է լսում, քանի որ նման կերպ նրան կոչում են Ջրիջիթի փոքրիկ թոռնիկները:

Կարիերա

Ընտանեկան քաղցր բիզնեսը շարունակել սակայն Բրիջիթը չցանկացավ: Ֆրանսիայի ներկայիս առաջին տիկինը նախընտրեց Ամյենի La Providence միջնակարգ դպրոցում ֆրանսերեն և լատիներ դասավանդել, որտեղ էլ հանդիպեց երիտասարդ Մակրոնին: Բրիջիթը նաև ղեկավարել է դպրոցի փոքրիկ թատրոնը: Եվ այդ տաղանդը հետագայում նրան շատ պետք եկավ, երբ նա ամուսնու հետ քաղաքական հարթակ դուրս եկավ:

Քաղաքական ասպարեզում Բրիջիթը հայտնվեց դեռևս 2014թ., երբ Մակրոնը երկրի ֆինանսների նախարար նշանակվեց: Մակրոնը նախընտրեց, որպեսզի կինը ներկա գտնվի իր աշխատանքային խորհրդակցություններին: «Նրա կարծիքը կարևոր է ինձ համար: Իսկ կողքիս նրա ներկայությունն ուղղակի քննարկման ենթակա չէ», - հայտարարել էր Մակրոնը:

Իսկ նախագահական քարոզարշավի շրջանակներում նրանք միասին են փորձել Մակրոնի բոլոր ելույթները:

Մակրոնի ընկերների խոսքով` Բրիջիթը այն քիչ մարդկանցից է, որոնց նորընտիր նախագահն անվերապահորեն վստահում է: Մակրոնի ընկերների խոսքով` նորընտիր նախագահը կնոջն այնքան է վստահում, որ պատրաստ է անգամ նրա հետ իշխանությունը կիսել: «Եթե դուք նախագահ եք ընտրվել, ապա ձեր կողքին բնակվող անձը, պետք է ինչ-որ դեր ունենա», - հայտարարել էր Մակրոնը:

Ոճը

Ֆրանսիայի նորընտիր նախագահի արևառ դեմքով սիրելի կինը` Բրիջիթը, նաև նորաձևության օրենսդիր է համարվում և գլխավորապես նախապատվություն տալիս ֆրանսիական աշխարհահռչակ Dior և Louis Vuitton նորաձևության տներին:

Իսկ նման թանկարժեք հագուստներ և աքսեսուարներ կրելուն Բրիջիթը դեռևս վաղ մանուկ հասակից է սովոր: Ֆրանսիայի նախագահի նոր առաջին տիկինը հասցրել է նաև տարբեր ամսագրերի վարկածներով երկրի ամենաոճային կանանցից մեկը ճանաչվել:

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Մակրոն, Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: