Հայերեն   English   Русский  

Էմանուել Մակրոնը մեկնաբանել է կնոջ տարիքի փաստի վրա ԶԼՄ-ների չափազանց մեծ ուշադրությունը


  
դիտումներ: 1963

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է կնոջ նկատմամբ իր զգացմունքների անկեղծության վերաբերյալ հնչող քննադատություններին

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը` Բրիջիթն անկասկած վերջին ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում ամենաշատ քննարկված զույգն են դարձել: Գրում է Elle.ru.-ն:

Հատկանշական է, որ Էմանուել և Բրիջիթ Մակրոնների տարիքային մեծ տարբերության պատճառով շատերը չեն հավատում կնոջ նկատմամբ նորընտիր նախագահի զգացմունքների անկեղծությանը և գտնում են, որ դա ընդամենը նույնասեռական լինելու փաստը թաքցնելու համար լավ միջոց է:

Օրեր առաջ Le Parisien պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում Էմանուել Մակրոնը պաշտպանել է կնոջը:

«Եթե ես կնոջիցս 20 տարով մեծ լինեի, որևէ մեկը չէր կասկածի մեր զգացմունքների անկեղծությանը և ասեկոսեներ չէր տարածի և չէին մտածի, որ մեր զույգի հետ ինչ-որ բան այն չէ: Մեծ խնդիր գոյություն ունի, թե ինչպես են մարդիկ տեսնում կնոջ դերը հասարակության մեջ», - հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ այն մարդիկ, որոնք համարում են, որ իր ամուսնության հետ ինչ-որ բան այն չէ, ուղղակի կենտրոնացած են հասարակության «ավանդական և համածին հայացքների» վրա:

Մակրոնի խոսքով` նրանք, ովքեր իրեն նույնասեռականության մեջ են մեղադրում, իրենց ենթադրություններն այնպես են առաջ քաշում, իբրև նման կողմնորոշման մեջ ինչ-որ սարսափելի բան կա:

Հիշեցնենք, որ Բրիջիթը եղել է Էմանուել Մակրոնի դպորցական ուսուցչուհին, իսկ ֆրանսիայի նորընտիր նախագահը սիրահարվել է սիրելի ուսուչուհուն չնայած այն հանգամանքին, որ Բրիջիթն ամուսնացած է եղել և երեք երեխաներ է ունեցել:

2007թ. Բրիջիթն ամուսնալուծվել է և ամուսնացել իր նախկին աշակերտի հետ:

Թեև զույգը համատեղ երեխաներ չունի, սակայն նրանք մեծ սիրով խնամում են Բրիջիթի 7 թոռնիկներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: