Հայերեն   English   Русский  

​Թթվա-հիմնային հավասարակշռություն


  
դիտումներ: 1322

Վերջերս հաճախակի է խոսվում այս թեմայով: Անգլիայում հեղինակություն ունեցող սննդաբաններից Ա.Կորետն ասում է, որ դա շատ կարևոր գործոն է թե՛ արտաքին և թե՛ ներքին երիտասարդության համար: Դրա կապակցությամբ սննդաբանն ասում է.

- Կարծում եք սո՞ւտ է. հապա նայեք Վիկտորյա Բեքհեմին, որն արդեն 42 տարեկան է: Կոլլագենն այն հորմոնն է, որն ուղղակիորեն կապված է մաշկի վիճակի հետ: Կոլլագենը գերազանց արտադրվում է թթվա-հիմնային ճիշտ հավասարակշռություն ունեցող օրգանիզմում:

Օրգանիզմի թթվայնացման հետևանքները ահավոր են. կապտուկներ աչքերի տակ, տագնապայնություն, անքնություն, կնճիռներ, մկանացավ, պզուկոտ մարմին: Եթե անտեսվի այդ փաստը ու ոչինչ չձեռնարկվի, ապա հետևանքը էկզեման կամ փսորիազը կլինի:

Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե կարծում եք, որ օրգանիզմում թթվայնացում է սկսվել, իսկ բժշկի գնալ չեք կամենում:

Նախ պետք է վերանայեք օրաբաժինը, գոյություն ունեն թթվային ու հիմնային մթերքներ, որոնց մի մասն օգնում է կարգավորելու pH-ը, իսկ մյուսները՝ հակառակը, վնասում են:

Թթվա-հիմնային հավասարակշռությունը կանոնավորելու համար պետք է հետևյալ կանոնին հավատարիմ մնալ. 1 կգ «թթվային» մթերքի հետ պետք է 2 կգ հիմնային գործածել, այսինքն՝ 1:2 հարաբերությամբ:

Հիմնական հիմնային մթերքների ցանկը

Կիտրոն, կերակրի սոդա, հանքային ջուր, սուրճ, ոսպ, լայմ, նեկտարին, սոխ, արմավ, դդմի սերմեր (սպիտակ), ծովակաղամբ, մանդարին, ձմերուկ, գրեթե բոլոր բանջարեղենները, կիվի, ոլոռ, ազնվամորի, սոյայի թանձրահյութ, ծիրան, ծնեբեկ, դդում, բրոքքոլի, սխտոր, կոճապղպեղ, թուրինջ, նարինջ, սպիտակագլուխ ու ծաղկակաղամբ, բադրիջան ու խաղող:

Թթվային մթերքներ

Մակարոնեղեն, հաց, շաքար, տավարի միս, կարտոֆիլ, պաղպաղակ, սպիտակ ալյուրից պատրաստված մթերք, ալկոհոլ, կաթնամթերք, բրինձ, հավ, ընդեղեն, գետնանուշ, խոզամիս, նուռ, պանիր, սև թեյ, սերուցք, տոմատներ, կարագ, սպիտակ ձկնամիս, սպանախ, ձեթ, ոչխարի միս, հնդկաձավար:

Իսկ եթե ոչ «ցանկալիների» ցանկում նաև ձեր սիրած մթերքներից կան, ուրեմն փորձեք դրանք համադրել «օգտակարների» հետ: Օրինակ՝ մսատեսակները համադրեք ոչ թե մակարոնեղենի հետ, այլ աղցանների: Եթե առանց պանրի «կյանքը կյանք չէ», ապա այն օգտագործեք աղցանի մեջ, իսկ գարեջուրը գործածեք ոչ թե բովահացի կամ գետնանուշի, այլ ընկույզի հետ: Իսկ երբ մեծ խնջույքի եք պատրաստվում, ուրեմն մի մոռացեք հանքային ջրերի մասին:

Առողջ եղեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: