Հայերեն   English   Русский  

​Ջեռեփուկի սիրահարների համար


  
դիտումներ: 2509

Բաղադրությունը

1 բադրիջան

300 գ խաշած սպագետտի

12 կտոր ապխտած միս

6 ձու

1 բաժակ սերուցք

2/3 բաժակ մաղադանոս

1 պճեղ մանրացրած սխտոր

1/4 քերած պանիր (նախընտրելի է մոցարելլա տեսակը)

աղ ու պղպեղ:

Պատրաստումը

Բադրիջանը հաստ շերտերով կտրատել ու աղ ցանել վրան: Խաշած մակարոնը լցնել կաղապարի մեջ ապա մի շերտ բադրիջան շարել, հետո ապխտած մսի շերտերը ու կրկին վրայից մակարոն դասավորել:

Առանձին թասի մեջ խառնել ձուն, մաղադանոսը, սերուցքը, սխտորը, աղն ու պղպեղը: Ստացված խառնուրդը լցնել մակարոնի վրա ու քերած պանիր ցանել: Եփել մեկ ժամ, 1800 տաքացված ջեռոցում:

Ի դեպ, ապխտած մսի փոխարեն կարելի է այլ միս ու բանջարեղեն օգտագործել: Պատրաստի ջեռեփուկը կտրատել ու մատուցել թարմ աղցանի հետ:

Վայելեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: