Հայերեն   English   Русский  

Այս տարվա ընթացքում կստեղծենք ավելի քան տասը հազար աշխատատեղ. Սուրեն Կարայան


  
դիտումներ: 1314

Հիմնական ներդրումները կլինեն էներգետիկայի և վերականգնողական էներգետիկայի ոլորտում:

Այսօր այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ անդրադառնալով ներդրումների ներգրավման հարցին։

Նա ընդգծեց, որ այս տարվա ընթացքում կլինեն առնվազն այնքան ներդրումներ, որքան նախապես հայտարարվել էր. «Արդեն բավականաչափ ծրագրեր սկսվել են իրականացվել և մոտ ժամանակներս վիճակագրություն կհրապարակվի,թե որ մասն են եղել օտարերկրյա ներդրումներ և որ ոլորտներում»:

Նախարարը գտնում է, որ ներդրումներն այդքան շատ են, քանի որ եղել են որոշակի փոփոխություններ:

Հարցին, թե երբ ներդրումների ազդեցությունը կանդրադառնա հասարակության կենսամակարդակի վրա, Սուրեն Կարայանը պատասխանեց. «Ազդեցությունը բնակչությունը կզգա, երբ աշխատատեղեր կստեղծվեն: Արդեն աշխատատեղերը ստեղծվում են, մենք բազմիցս հայտարարել ենք, թե որ խոշոր ներդրումային ծրագրերն են իրականացվում, քանի աշխատատեղեր են ստեղծվում: Մենք ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում կստեղծենք ավելի քան տասը հազար աշխատատեղ, թեև հայտարարել էի ընդամենը 7 հազարի մասին»։

Իսկ այն հարցին, թե Կառավարության հրաժարակից հետո, արդյոք նա կշարունակի տեղ ունենալ կառավարությունում, պարոն Կարայանն արձագանքեց. «Ինձ նման հարցեր, որ տալիս եք, ես ո՞նց պատասխանեմ»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: