Հայերեն   English   Русский  

Փոխանակ հայկական լրատվամիջոցներն անդադար գրեն Դավիթ Աթոյանի սխրանքի մասին, գրում են Թալիշի ուղղությամբ հրանոթի կիրառման և տեխնիկայի շարժի մասին.Դավիթ Բաբայան


  
դիտումներ: 8422

«Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը վիրավորվել է ստորին վերջույթների շրջանում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Քիչ առաջ նրա մոտ էի։ Օպերատորի տրամադրությունը մարտական է, Դավիթը մեծ խիզախություն է ցուցաբերել։ Երբ վիրավորվելուց հետո մեր տղաները փորձել են նրան դուրս բերել տվյալ տարածքից, թույլ չի տվել, որպեսզի ոչ ոք չզոհվի։ Ադրբեջանցի դիպուկահարներն անընդհատ կրակի տակ են պահել տարածքը։ Նույնիսկ արյուն կորցնելով՝ օպերատորը շարունակել է պառկած մնալ և որոշ ժամանակ չի համաձայնել, որ իրեն դուրս բերեն»,- պատմեց մեր զրուցակիցը։


Դավիթ Բաբայանը շեշտեց՝ փոխանակ հայկական լրատվամիջոցներն անդադար գրեն Դավիթ Աթոյանի սխրանքի մասին, գրում են Թալիշի ուղղությամբ հրանոթի կիրառման և տեխնիկայի շարժի մասին։

«Տեխնիկայի շարժի փոխարեն պետք է գրել այս տղայի սխրանքի, մեր հերթական հաղթանակի մասին։ Անհարմար է խոսել տեխնիկայի տեղաշարժի մասին։ Մենք հաղթած ժողովուրդ ենք, 2 օր առաջ եռատոն ենք նշել։ Հիմա 5-10 տանկ այս կողմ են գնացել, այն կողմ են գնացել, նշանակում է՝ տեղեկատվական դաշտը պետք է ողողվի՞ այդ տեղեկություններով։ Արցախում սրան որևէ մեկն ուշադրություն չի դարձնում, որովհետև դա նույնն է, ինչ ճանապարհատրանսպորտային երթևեկությունը՝ 2 մեքենա այս կողմ գնացին, 3-ը բարձրացան վեր»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: