Հայերեն   English   Русский  

Հայտնի են զարգացած տուրիզմ ունեցող երկրները


  
դիտումներ: 898

Ամենազարգացած տուրիստական ոլորտն ունեցող երկիրը 2017 թվականին Իսպանիան է դարձել:

Այս մասին ասված է Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնագետների կազմած Տուրիզմի եւ ճամփորդությունների զարգացման ամենամյա ինդեքսում: Ըստ Lenta-ի՝ Travel and Tourism Competitiveness Report հետազոտության արդյունքները հրապարակվել են կազմակերպության կայքում:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնում այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են պետության բաց լինելը, ենթակառուցվածքների եւ ավիահաղորդակցության զարգացման մակարդակը, բնության եւ մշակութային տեսարժան վայրերը, անվտանգությունը եւ այլն:

Երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Գերմանիան: Առաջին տասնյակում ներառվել են նաեւ Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իտալիան, Կանադան եւ Շվեյցարիան: Ռուսաստանը 43-րդ հորիզոնականում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: