Հայերեն   English   Русский  

Նպատակ ունենք կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը մինչև տարվա վերջ. Զարմինե Զեյթունցյան


  
դիտումներ: 1770

Հայաստանում զբոսաշրջիկների գլխավոր դժգոհությունը կապված է անբարեկարգ ճանապարհների հետ:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթյունցյանը:

« Ճանապարհների վիճակը ցանկալի կլիներ ավելի բարվոք լիներ: Տրանսպորտի նախարարությունը և կառավարությունը ակտիվ աշխատանքներ են ծավալում գոնե հիմնական զբոսաշրջային երթուղիներում ճանապարհները բարեկարգվեն

Նա նշեց, որ Համաշխարհային բանկի հետ իրականացնում են ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագիր. «Ծրագիրը կմեկնարկի կա´մ այս, կա´մ մյուս տարի: Դա նախատեսում է Հաղպատ և Սանահինի, իսկ հետագայում Խոր Վիրապից մինչև Մեղրի տարածքներում հինգ տարվա ընթացքում զբոսաշրջային ենթակառուցվածքները արդեն կլինեն պատշաճ և բարվոք վիճակում»,-ասաց նա:

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Գառնում «Քարերի սիմֆոնիայի» մոտ շինարարություն է կատարվում և սրճարան են ցանկանում կառուցել, Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ Համաշխարհային բանկի ծրագրի մեջ մտնում է նաև «Քարերի սիմֆոնիան» և Գառնիից դեպի այնտեղ տանող ճանապարհը: Ամբողջ գոտին արդեն նախագծված է

«Ես մեկ-երկու շաբաթ առաջ այնտեղ էի, տեսա, որ շինարարություն է սկսվումև համայնքի ղեկավարին ասացի, որ զգուշացնի շինարարություն սկսողին, որ ծանոթանա Համաշխարհային բանկի ծրագրին: Նա պետք է իմանա, որ Համաշխարհային բանկի ծրագիրը հենց սկսվեց, իր օբյեկտը լուրջ վտանգի տակ է լինելու»,-ասաց նա և նշեց, որ այդ հարցը արդեն քննարկվում է:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ զբոսաշրջային վայրերում պետք է արդյոք լինեն սրճարաններ և ռեստորաններ, Զարմինե Զեյթյունցյանն ասաց. «Հիմնական նպատակն այն է, որ մենք զբոսաշրջիկին հնարավորինս չափ երկար պահենք Հայաստանում և հնարավորինս նրա ծախսած գումարի չափը ավելացնենք: Եթե այսօր զբոսաշրջիկը միջինում ծախսում է 700-800 դոլար, մենք ունենանք հստակ ծրագիր՝ մինչև 1000 դոլար բարձրացնելու: Այդ նպատակին հասնելու համար պետք է են ենթակառուցվածքներ: Արևմուտքում չկա մի թանգարան, որի կարևորագույն մասը չլինի սրճարանը»:

2016 թվականին 2015-ի համեմատ 5.9 %-ով աճել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը: Այս պահին 18 տոկոս աճ կա անցյալ տարվա համեմատ:

«Մենք նպատակ ունենք մինչև այս տարվա վերջ, շատ ամբիցիոզ է հնչում, բայց կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը: Այդ առումով հսկայական աշխատանք ենք տանում, հատկապես մեզ ամենամոտ կանգնած ռուսական շուկայում: Այս տարի ամենաշատը Հայաստան եկել են Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Չինաստանից»,-եզրափակեց Զարմինե Զեյթունցյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: