Հայերեն   English   Русский  

Քրիստինա Սի-ն կատարեց Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը


  
դիտումներ: 2980

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մայիսի 12-ին տեղի ունեցավ տարվա ամենասպասված համերգներից մեկը՝երաժշտական Black Star լեյբլի համերգն ընդլայնված կազմով:

Հայ հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ ընդունեց ազգությամբ հայ Քրիստինա Սիին; Վերջինս շատ հուզված էր և նշեց, որ 4 տարի է՝ երազում է Հայաստանում երգելու մասին:

Համերգի ժամանակ Քրիստինան նաև հայերեն երգեց՝ կատարելով Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը: «Ես շատ էի հուզվում, շատ դժվար էր տեքստը սովորել, քանի որ հայերեն չեմ խոսում, վախենում էի սխալվել»,-ասել է երգչուհին՝ հավելելով, որ հուսով է, որ կրկին կայցելի Հայաստան և նույնիսկ մենահամերգով. «Հուսով եմ, ինձ նորից կհրավիրեն»:

Նա խոստացավ նաև սովորել հայերեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: