Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում մեկնարկել են Իսլամական համերաշխության խաղերը


  
դիտումներ: 371

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Օլիմպիական մարզադաշտում մայիսի 12-ի երեկոյան տեղի է ունեցել Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությունը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մրցումներին, որոնք շարունակվելու են միչև մայիսի 22-ը, մասնակցելու են 54 երկրներից մոտ 3000 մարզիկներ: Այսպես կոչվող Իսլամիադիային 23 սպորտաձևերում խաղարկվելու են 269 մեդալներ:

Խաղերին մարզիկների թվով ամենամեծ թիմը ներկայացրել է Թուրքիան` ավելի քան 300 մարզիկ, այնուհետև` Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և այլ երկրներ:

Բացման արարողությանը ելույթ են ունեցել Կազմակերպչական կոմիտեի ղեկավար, Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և Իսլամական համերաշխության Սպորտային ֆեդերացիայի նախագահ Աբդուլլա Բին Մոսաադ Բին Աբդուլազիզը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: