Հայերեն   English   Русский  

​109-ամյա կինն ասում է, որ իր երկարակեցության գաղտնիքը տղամարդկանցից խուսափելն է


  
դիտումներ: 1261

Անհավանական թվացող 109 տարեկան հասակում Ջեսսի Գելնը պետք է որ երկարակեցության մի քանի գաղտնիք իմանա:

Ամեն առավոտ նա ուտում է մի ափսե տաք վարսակի շիլա, մարզվում է որքան հնարավոր է շատ և երբեք ամուսնացած չի եղել:

Որպես Շոտլանդիայի ամենատարեց կին՝ Ջեսսիին հաճախ են հարցնում, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը:

109-ամյա համեստ կնոջ կարծիքով տղամարդիկ մեծ անհանգստություն են պատճառում, իսկ կյանքի երկարակեցության գաղտնիքը յուրաքանչյուր օրը վայելելն է:

Տարիների ընթացքում Ջեսսին չի կորցրել հումորի զգացումը, որը և հավանաբար իր երկար ապրելու մյուս պատճառն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: