Հայերեն   English   Русский  

Բրիջիթ Մակրոնին Մելանիա Թրամփի կերպարն անհաջող կրկնօրինակելու մեջ են մեղադրել. Լուսանկարներ


  
դիտումներ: 958

Նորաձևության քննադատները համեմատել են Բրիջիթ Մակրոնի և Մելանիա Թրամփի կերպարները, իսկ արդյունքում հաղթել է ԱՄՆ-ի առաջին տիկինը

Նախօրեին Էմանուլ Մակրոնը պաշտոնապես Ֆրանսիայի նախագահ է դարձել և Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վերջինիս երդմնակալության արարողությունը:

Սակայն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ոչ միայն Ֆրանսիայի նորընտիր նախագահն է եղել, այլ նաև նրա 64-ամյա կինը` Բրիբիթը: Գրում է Elle.ru-ն:

Ամուսնու երդմնակալության արարողությանը Բրիջիթ Մակրոնը ներկայացել էր ֆրանսիական աշխարհահռչակ Louis Vuitton նորաձևության տան հագուստով: Իսկ Բրիջիթ Մակրոնի կերպարն ամբողջովին նորաձևության քննադատներին ԱՄՆ-ի առաջին տիկնոջ կերպարն էր հիշեցրել Դոնալդ Թրամփի երդմանակալության արարողության շրջանակներում:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը Մելանիա Թրամփը ներկայացել էր Ralph Lauren նորաձևության տան երկնագույն հագուստով: Սակայն եթե հագուստի հարցում Մելանիա Թրամփի ընտրությունը ԶԼՄ-ների հետ պայքարում վերջապես հաղթանակ խորհրդանշեց, քանի որ վերջինիս կերպարը գլխավորապես բարձր և դրական գնահատականների և արձագանքների էր արժանացել, ապա Բրիջիթ Մակրոնի դեպքում սպասումները չարդարացան:

Եվ այս հարցում Բրիջիթի տարիքն ամենևին էլ նշանակություն չի ունեցել, այլ ընդհակառակը` Ֆրանսիայի առաջին տիկինը գեղեցիկ կազմվածքի շնորհիվ կարող էր իր տարիքի շատ կանանց համար անգամ «վտանգավոր» ծնկներից վերև հագուստ կրել:

Քանի որ Ֆրանսիայի նոր առաջին տիկինը հասցրել է Ֆրանսիայի պատմության մեջ ամենանորաձև առաջին տիկիններից մեկը ճանաչվել, նրանից սպասումները շատ ավելին էին:

Շատ լրագրողների և նորաձևության քննադատների կարծիքով` Բրիջիթի կերպարը ընդամենը ԱՄՆ-ի առաջին տիկնոջ հաջող կերպարը կրկնելու անհաջող փորձ էր: Եվ նման բացասական արձագանքներից նրան չփրկեց անգամ այն հանգամանքը, որ վերջինս ամբողջովին նախապատվություն էր տվել ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տանը, քանի որ շատ քննադատների նրա հագուստն ավելի շատ ամերիկյան էր հիշեցրել:

Մելանիա-Բրիջիթ

Մելանիա-Բրիջիթ

Մելանիա-Բրիջիթ

Մելանիա-Բրիջիթ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: