Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը. Մելանիա Թրամփը գերել է Սպիտակ տանը կայացած միջոցառման հյուրերին. Լուսանկարներ


  
դիտումներ: 1408

ԱՄՆ-ի առաջին տիկինը ներկա է գտնվել Սպիտակ տանը կայացած Մայրերի տոնին նվիրված միջոցառմանը

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում մայիս ամսվա յուրաքանյուր երկրորդ կիրակի օրը ավանդաբար տոնում են Մայրերի տոնը: Այդ կապակցությամբ Սպիտակ տանը հանդիպում է կազմակերպվել, որին մասնակցել են գլխավորապես ամերիկյան բանակի զինվորականների մայրերը: Գրում է Elle.ru-ն:

Միջոցառումը գլխավորել է Մելանիա Թրամփը, որն ամուսնու հետ միասին ողջունել է բոլոր հյուրերին: Պաշտոնական միջոցառման համար ԱՄՆ-ի առաջին տիկինը դասական կերպարով է ներկայացել` սպիտակ վերնաշապիկ և սև տաբատ կրելով:

Մելանիա Թրամփը տարբեր միջոցառումների ընթացքում սովորաբար կանացի և նրբագեղ զգեստների է նախապատվություն տալիս: Իսկ այս միջոցառման ընթացքում ԱՄՆ-ի առաջին տիկինը առավելագույն զուսպ կերպարով էր ներկայացել` ցանկանալով ընդգծել միջոցառման կարևորությունն ու լրջությունը: Մելանիա Թրամփի կերպարի միակ վառ դետալը եղել է հաստ ոսկյա շղթան:

Իր ելույթի ընթացքում Մելանիա Թրամփը հիացմունք էր հայտնել զինվորականների մայրերի ցուցաբերած քաջության կապակցությամբ, որոնք այնպիսի որդիներ և դուստրեր են մեծացրել և դաստիարակել, որոնք Ամերիկայի պաշտպանններն են դարձել:

«Ես ինքս մայր եմ, սակայն չեմ կարող անգամ ամբողջությամբ պատկերացնել, թե ինչի միջով եք դուք ստիպված անցնել` յուրաքանչյուր օր ռազմական գործողությունների վայրերից ձեր երեխաներին սպասելով», - խոստովանել է առաջին տիկինը:

Հիշեցնենք, որ Մելանիա և Դոնալդ Թրամփները 11-ամյա որդի ունեն, որի դաստիարակությամբ գլխավորապես մայրն է զբաղվում:

Մելանիա Թրամփ 3

Մելանիա Թրամփ 3

Մելանիա Թրամփ 3





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: