Հայերեն   English   Русский  

Մինչ մենք զբաղված էինք ընտրություններով, մեր հարևանները պետություն էին կերտում. Արա Պապյան


  
դիտումներ: 9420

Այս գործընթացը ակրելի է անվանել ընտրություններ պայմանականորեն, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ չի կարելի անվանել ազատ կամարտահայտություն տարբեր հանգամանքերի պատճառով ժողովուրդը չի արտահայտել իր կամքը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը:

«Ո՞ւր ենք գնում: Գնում ենք դեպի լրիվ ամբողջատիրություն: Դա երևումէ նաև միջազգային զեկույցներում: Աստիճանաբար մեզ մոտ սահմափակվում են ազատությունները՝ բոլոր տեսակի»:

Առաջիկա 4-5 տարվա ընթացքում Հայաստանում այլևս ընտրություններ չեն լինի: Դա, ըստ քաղաքագետի, ունի դրական և բացասական կողմեր: Դրականն այն է, որ հասարակությունը ավելի քիչ կջզաձգվի: Բացասականն այն է, որ հասարակությունն այլև լծակ չունի իրականացնելու իր սահմանադրական իրավունքը, այն է՝ որկիրը կառավարելը:

«Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում ժողովուրդը չէ կառավարում երկիրը, ինչպես գրված է Սահմանադրությունում, այլ 50-100 ընտանիք, որոնց թիվը առաջիկա տարիներին կնվազի»:

Ըստ պարոն Պապյանի՝ մինչև մենք զբաղված էինք այսպես կոչված ընտրություններով, մեր հարևան երկրները պետություն էին կերտում:

Այդպես, Վրաստանն ու Չինաստանը համաձայնագիր ստորագրեցին ազատ առևտրի մասին, իսկ դա նշանակում է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո վրացական արտադրանքի 94 տոկոսը Չինաստան ներկրվելիս ազատվելու է մաքսատուրքերից.«Վրաստանն արդեն գինիների առանձին խանութներ ունի Չինաստանում, ջրի ու հանքային ջրի արտահանումն էլ մեծ թիվ կկազմի: Վրաստանը միայն 200 միլիոն դոլարի պնդուկ է արտահանում աշխարհի տարբեր երկրներ, իսկ Չինաստանը դրա պահանջարկն ունի»,-ասաց Արա Պապյանը:

Ադրբեջանն իր հերթին այս ընթացքում 2 կարևոր միջոցառում անցկացրեց .«Մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո միջմշակութային երկխոսության ֆորումն էր, որը ավելի շատ ներկայացված էր որպես իսլամի և քրիստոնեության միջև երկխոսություն: Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է դառնալ սուբյեկտ: Ավելին, այդ երկրում շարունակում են ընթանալ իսլամական համերաշխության խաղերը: 54 երկիր է մասնակցում, մասնակիցների թիվն էլ՝ 3000-ից ավելի: Փաստորեն, Ալիևը կրկին օգտագործում է կրոնական գործոնը: Այս ամենից ելնելով՝ կարող ենք ասել, որ Վրաստանը ձգտում է դեպի Արևմուտք, Ադրբեջանը դեպի իսլամական աշխարհ, Հայաստանն էլ՝ Ռուսաստան»:

Չինաստանից դեպի Եվրոպա մետաքսի նոր ճանապարհ ստեղծելու նախաձեռնություն նույնպես հայաստանը դուրս է մնացել. «Ռուսաստանը իր բաժինն է ուզում, կա նաև հարավային ճանապարհը: Բնականաբար մենք չկանք: Օրինակ, Լուկաշենկոն Պեկինում էր, բայց ՀՀ-ն ներկայացված չէր: մենք հերթական անգամ դուրս ենք մնում քաղաքական և տնտեսական ծրագրից»,- նշեց Արա Պապյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: