Հայերեն   English   Русский  

​Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է «Եվրատեսիլ» երգի մրցույթը


  
դիտումներ: 320

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Պեկինում անցկացվող «Մեկ գոտի` մեկ ուղի» ֆորումի շրջանակներում, լրագրողների խնդրանքով մեկնաբանել է մայիսի 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Գրում է Gazeta.ru.-ն:

«Նրանք, ովքեր ցանկանում էին տեսնել մրցույթը, միշտ կարող էին դա համացանցում անել», - հայտարարել է Պուտինը` մեկնաբանելով ռուսական հեռուստաընկերությունների երգի մրցույթը չհեռարձակելու մասին որոշումը:

Իսկ մրցույթից Ռուսաստանի ներկայացուցչի հրաժարվելը Պուտինը ընդգծել է. «Կարծում եմ, որ ճիշտ են վարվել»:

«Կիևի իշխանություններն ընդունակ չեն նման կարգի միջոցառումներ անցկացնել», - հայտարարել է Պուտինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կազմակերպիչները ներողություն են խնդրել Ջամալայի ելույթի ընթացքում պրանկերի բեմի վրա հայտնվելու միջադեպի կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: