Հայերեն   English   Русский  

​Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում քաղաքացիներ են սպանվել


  
դիտումներ: 133

Մայիսի 15-ին Վենեսուելայում անցկացված բողոքի ցույցերի շրջանակներում երկու քաղաքացի է սպանվել: Գրում է Russian.rt.com-ը:

El Nacional պորտալի փոխանցմամբ` ցույցերի ընթացքում 17-ամյա պատանի և 32-ամյա տղամարդ են սպանվել:

Տարածված տեղեկությունը թվիթերյան իր միկրոբլոգում հաստատել է նաև իրավապաշտպան Տարեկ Ուիլյամս Սաաբը:

Նա կոչ է արել Կարաբոբո նահանգի նահանգապետին և այլ իրավասու մարմիններին տեղի ունեցած նմանատիպ միջադեպերի մանրամասն հետաքննություն անցկացնել:
Ավելի վաղ Վենեսուելայի Կարաբոբո նահանգի նահանգապետ Ֆրանսիսկո Ամելիաչը հայտարարել էր, որ բողոքի ցույցերի ընթացքում անհայտ դիպուկահարը կրակ է արձակել ոստիկանության աշխատակցի ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: