Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». ԲՀԿ-ի փող բաժանողները աշխատել են Տարոն Մարգարյանի օգտին. նրանք նաեւ «փայ են մտել»


  
դիտումներ: 1090

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց հրաժարված ԲՀԿ-ի փող բաժանողները կիրակի օրը կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ գումար են բաժանել Տարոն Մարգարյանի համար։

Մեզ հասած տեղեկություններով՝ «Կրիվոյ» թաղամասում խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի համար փող բաժանողը աշխատել է Տարոն Մարգարյանի օգտին ու վերջինիս քվեարկելու համար բաժանել 10 հազարական դրամներ: Ի դեպ, Երեւանի մեկ այլ թաղամասում նույն ԲՀԿ-ականները բնակիչներին առաջարկել են ոչ թե 10, այլ 7 հազար դրամ՝ պատճառաբանելով, որ 3 հազար դրամը վերցրել են փող բաժանողները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: