Հայերեն   English   Русский  

Հայտնի է դարձել «ՍԱՍ»-ում սկանդալային ժողովը վարողի ինքնությունը. «Ժողովուրդ»


  
դիտումներ: 863

«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել «ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարած անձնավորության ինքնությունը: Ըստ թերթի տեղեկությունների՝ դա եղել է «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացնում է նաև նախընտրական ժողովները:

«Ժողովուրդ»-ը նաև տեղեկացավ, որ Սամվել Մանուկյանը մայիսի 14-ին ավագանու ընտրություններին 4/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր: Մինչ այդ, նկատենք, ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու սպառնալիքների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն այդպես էլ չի հայտնել` գտե՞լ են ժողովը վարող անձին, թե՞ ոչ, և, առհասարակ, գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ:

Բայց, դե, իրավապահների անգործության պատճառները պարզ են` նրանց հրահանգված է «ջրից չոր դուրս բերել» Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Արտակ Սարգսյանին պատկանող ընկերության սկանդալի հեղինակներին»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 16.05.17թ. համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: