Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի առաջին տիկնոջ դուստրը` մոր հասցեին հնչող քննադատությունների մասին. Լուսանկարներ


  
դիտումներ: 1418

Թիֆանի Օզիյերը դատապարտել է այն անձանց, որոնք իր մոր և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ամուսնությունն «անհավասար» են համարում

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում դեռևս նախագահական քարոզարշավի հենց սկզբից նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի 64-ամյա կինը` Բրիջիթը, ինչպես լրատվամիջոների, այնպես էլ համացանցի օգտատերերի քննադատություններին և բացասական գնահատականներին արժանացավ: Գրում է Elle.ru-ն:

Իսկ Ֆրանսիայի նոր առաջին տիկնոջ նկատմամբ բացասական վերաբերմունքը պայմանավորված էր նրա և ամուսնու տարիքային մեծ տարբերությունով, քանի որ վերջինս ամուսնուց մեծ է 24 տարով:

Նրանց ամուսնությունը «անհավասար» են անվանում, իսկ նոր նախագահին մեղադրում ոչ ավանդական կողմնորոշումը թաքցնելու մեջ:

Օրեր առաջ Էմանուել Մակրոնն իր հարցազրույցներից մեկում պաշտպանել էր կնոջը և հայտարարել, որ եթե ինքը մեծ լիներ կնոջից 20 տարով, ապա որևէ մեկը չէր կասկածի իրենց զգացմունքների անկեղծությանը:

Իսկ այժմ արդեն մորը որոշել է պաշտպանել նաև Ֆրանսիայի առաջին տիկնոջ 32-ամյա դուստրը` Թիֆանին:

«Այս իրավիճակն ուղղակի զզվելի է, ընդ որում` հարձակումներն ու քննադատությունները հնարավոր չէին լինի, եթե խոսքը տղամարդ քաղաքական գործչի կամ տղամարդ ամուսնու մասին լիներ: Ես դա սովորական նախանձ եմ համարում: Ուղղակի չեմ ցանկանում ուշադրության արժանացնել այն անձանց, որոնք իրենց թոււյլ են տալիս այնպես խոսել, որ կարծես 21-որ դարում դա թույլատրելի չէ Ֆրանսիայում», - հայտարարել է Թիֆանի Օզիյերը:

Հիշեցնենք, որ Բրիջիթ և Էմանուել Մակրոնները դեռևս դպրոցում են ծանոթացել, որտեղ Բրիջիթը ուսուցչուհի է եղել, իսկ նրա ներկայիս ամուսինը` աշակերտ: Նրանց հանդիպման ժամանակ Բրիջիթն արդեն ամուսնացած է եղել և երեք երեխա է ունեցել: Իսկ 2007թ. նա ամուսնալուծվել է և ամուսնացել Էմանուել Մակրոնի հետ:

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն

Բրիջիթ Մակրոն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: