Հայերեն   English   Русский  

Եթե հասարակության 50-60 %-ն ընտրելիս առողջ մտածելակերպ ունենա, պայթյուն տեղի կունենա. հոգեբան


  
դիտումներ: 690

Հոգեբան Սամվել Խուդոյանի գնահատմամբ` Երևանի ավագանու ընտրությունները 10 անգամ ավելի անարդար էին, քան նախորդ բոլոր ընտրությունները. եթե ընտրություններն արդար լինեին, իշխանության ներկայացուցիչը չէր ընտրվի:

«Այդ անարդարությունը երևում էր անգամ 71 %-ի մեջ, չի կարող հաղթողը լինել ամենաքննադատված ուժի ներկայացուցիչը: Դա նույնն է, որ ես օրը ցերեկով ասեմ գիշեր է, իսկ դուք հավատաք: Այլ հարց է, թե ինչ վերաբերմունք կա այդ անարդարության նկատմամբ: Այդ վերաբերմունքը հիմք է տալիս ասելու, որ հասարակությունը հիվանդ է, և առողջացման հույս չկա»,- նկատեց Սամվել Խուդոյանը` ընդգծելով, որ ոչ մի ընդդիմություն չի կարող հաղթել, քանի որ բոլոր ուժային կառույցները կանգնած են «հիվանդության հարուցիչ» հանդիսացող իշխող ուժի կողքին:

Ըստ հոգեբանի`այսօր ինքնակամ ոչ ոք չի գնում ընտրելու: Մի ստվար զանգված գնում է, որովհետև, եթե չգնա, աշխատանքից կազատեն, մյուսները գնում են ընտրակաշառքով: Եթե հասարակության 50-60 %-ն ընտրելիս առողջ մտածելակերպ ունենա, պայթյուն տեղի կունենա:

«Անարդարության նկատմամբ անտարբերությունը դարձել է մենթալիտետ: Մարդկանց մեծ մասի համար անարդար հասարակությունը, թալանը նորմալ է: Սա գալիս է խորհրդային տարիներից, շարունակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, շարունակվում է մինչև օրս»,- ասաց Աամվել Խուդոյանը:

Անդրադառնալով քարոզարշավներին` հոգեբանն ասաց, որ ամենաանհաջող քարոզարշավը հենց Տարոն Մարգարյանինն էր, սակայն նրա կողքին կանգնած էին մարդիկ, ովքեր յուրաքանչյուրն իր բնագավառում ձայներ էր բերում գործող քաղաքապետին, դրանք էին` Լպուտյանը, Իգիթյանը, «Սինոփսիսի» ղեկավարը և այլոք:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուներին, հոգեբանի խոսքով` Զարուհի Փոստանջյանը չէր կարող հաղթել, քանի որ նա «հուզական ընդդիմության» ներկայացուցիչ էր, իսկ մարդիկ «հուզական ընդդիմությանը» երբեք ձայն չեն տալիս: Փոխարենը, «Ելքն» էր «տրամաբանական ընդդիմության» ներկայացուցիչ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: