Թուրքիայում 2016 թ. զբոսաշրջիկների թիվը 10 մլն-ով նվազել է
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքը, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պատրաստել է 2016 թ-ի միգրացիայի վերաբերյալ զեկույց, համաձայն որի՝ Թուրքիա ժամանած օտարերկրացիների թիվը, համեմատած նախորդ տարվա տվյալների, 29 տոկոսով նվազել է:
Ըստ զեկույցի՝ 2015 թ-ին նրանց թիվը կազմել է 34 մլն 633 հազար 391, իսկ նվազումից հետո՝ 24 մլն 686 հազար 471: Թուրքիա հիմնականում այցելել են գերմանացիները (3 մլն 808 հազար): Նրանց հաջորդել են Վրաստանի (2մլն 195 հազար), Բուլղարիայի (1 մլն 685 հազար), Իրանի (1 մլն 663 հազար) և Մեծ Բրիտանիայի (1 մլն 585 հազար) քաղաքացիները: 18 հազար 294 մարդու, տարբեր պատճառներից ելնելով, թույլ չեն տվել այցելել Թուրքիա: