Հայերեն   English   Русский  

​Քերոլին Ռաֆայելյանն աշխարհի ամենաազդեցիկ մայրերից մեկն է ճանաչվել


  
դիտումներ: 447

Alex&Ani ոսկերչական ընկերության հիմնադիր, ամերիկաբնակ հայազգի դիզայներ, բարերար և գործարար կին Քերոլին Ռաֆայելյանը Working Together ամսագրի վարկածով «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրերի» ցուցակում է հայտնվել: Գրում է Russarminfo.ru-ն:

Աշխարհի ամենաազդեցիկ մայրերի ցուցակում Քերոլին Ռաֆայելյանը 19-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Վարկանիշը գլխավորել է աշխարհում ամենախոշոր «Bill & Melinda Gates Foundation» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը: Լավագույն հնգյակում հայտնվել են նաև պաղեստինյան ծագում ունեցող ամերիկացի ակտիվիստուհի Լինդա Սարասուրը, «Save the Children» կազմակերպության ղեկավար դանիացի Հելե Թորնինգ Շմիթը, հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին և և երգչուհի Ադելը:

Քերոլին Ռաֆայելյանի հիմնադրած «Alex&Ani» ապրանքանիշը, որը նրա երկու դուստրերի անունով է կոչվել, ոսկերչական աշխարհում ամենահայտնիներից մեկն է:

Հայազգի դիզայները սկսել է կենդանակերպի նշաններով թևնոցներ արտադրել, որոնք դարձել են նրա ապրանքանիշի հիմնական արտադրանքը:

Alex&Ani ոսկերչական ընկերությունը յուրօրինակ, էկոլոգիական զարդեր է արտադրում: Ընկերության գլխավոր արժեքներից է մոլորակի համայնքների և յուրաքանչյուր անձի բարեկեցության մասին հոգ տանելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: