Հայերեն   English   Русский  

Առողջապահության ոլորտում մի շարք նորամուծություններ կլինեն


  
դիտումներ: 228

Առողջապահության ոլորտի գլխավոր խնդիրներն են ֆինանսների անբավարարությունը և դրա պատճառով առաջացած թերությունները:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Ըստ նրա՝ ոլորտի ամենասուր հարցերից մեկը շարունակում է մնալ պետպատվերի գումարների կառավարումը: Առողջապահության բյուջեն կազմում է 85 մլրդ ՀՀ դրամ, որից 67 միլիարդն է բաժին հասնում բժշկական օգնության կազմակերպմանը:

Ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության վերահսկողության բարելավման և հատկացվող միջոցների նպատկային ծախսման նպատակաով մշակվել է ֆինանսավորման մեխանզիմների բարելավման ժամանակցույց: համաձայն դրա՝ մայիսի վերջին Կառավարության հաստատմանը կներկայացվի մոտ 100 հազար պետական ծառայողի հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման մեխանիզմը:

Հունիսի վերջին ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի 612 հազար սոցիալապես անապահով բնակչության հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթ:

Առողջապահական ոլորտում ստվերի դեմ պայքարելու համար համավճարի դերը բարձրացվելու է: Նախարարությունը, Համաշխարհային բանկի մասնագետներ հետ համագործակցությամբ, հաշվել ու պարզել են, որ պետբյուջեից առողջապահության նախարարությանը տրամադրվում է 85 միլիարդ դրամ, սակայն, իրականում առողջապահության իրական արժեքը 250 միլիարդ է:

«Բոլորս գիտենք, որ կա ստվերային շրջանառություն և խնդիր է այդ շրջանառությունը հանել ստվերից: Նախատեսվում է նախևառաջ հայտարարել բուժման իրական գինը: Մենք այսօր վերագնահատում ենք գնագոյացման մեթոդները ևնախատեսում ենք մոտ ժամանակներս հայտարարել՝ ինչ արժե բժշկությունը Հայաստանում»,-ասաց Լևոն Ալթունյանը:

Առաջիկայում բժշկական հաշտարարի համակարգ կարող է ներդրվել: «Կարծում եմ`բոլորն էլ հանդիպել են խնդրի, որ մեկը բուժում ստանալուց հետո դեռ տվայտվում է` արդյո՞ք ճիշտ բուժում է ստացել, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ չկա որևէ փորձագիտական ինստիտուտ, որը կարող է քաղաքացու մոտ առաջացած այդ հարցի վերջնական պատասխանը տալ: Մենք, հաշվի առնելով փաստը, որ Հայաստանում վերջերս ներդրվեց ֆինանսական հաշտարարի, իրավական հաշտարարի ինստիտուտը և արդարացրեց իրեն, կփորձենք նաև բժշկական հաշտարարի ինստիտուտի համակարգ ներդնել»,- ասաց Ալթունյանը:

Նախարարի համոզմամբ` 40 երկրներում արդեն իսկ գործում է այդ համակարգը, և իրենք այժմ ուսումնասիրում են այլ երկրների փորձը` հետագայում այն Հայաստան բերելու և տեղայնացնելու համար:

Ֆինանսական թափանցիկություն ապահովելու նպատակով կներդրվի էլեկտրոնային առողջապահական համակրգ: Պետպատվեր իրականացնող 490 բուժհիմնարկների ֆինանսավորումը մայիսի 1-ից իրականացվում է համակարգ ներմուծվող տվյալների հիման վրա: հաջորդ փուլում գրանցումներ կսկսեն կատարել բոլոր բժշկական հաստատությունները և դեղատները: Մշակվել են էլառողջապահական համակարգի հետագա զարգացման մի շարք ուղղություններ, այդ թվում՝ առցանց հերթագրում, հեռաբժշկության ներդրում և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: